Հրայր Թովմասյանը կպատասխանի՞ Արմեն Ռուստամյանին

168.am-ը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ արդյոք պատասխանելո՞ւ է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին իրեն «չաթլաղ» անվանելու համար: Ի պատասխան Հ. Թովմասյանն ասաց, թե ինքը ավելացնելու ոչինչ չունի, իր խոսնակն արդեն պատասխանել է: Մեր հարցին, թե չե՞ք վիրավորվել, նախարարը ծանր հոգոց հանեց, ապա կրկնեց, որ ավելացնելու ոչինչ չունի:

Իսկ ավելի ուշ լրագրողների գետ զրույցում Հ. Թովմասյանը նշեց.  «Դուք իրեն հարցրեք, եթե ինքը «եթե»-ները կհանի, կստանա այն, ինչ մամուլիս քարտուղարն է ասել: Ես եթե համարեի, որ վիրավորել եմ 53 պատգամավորի կասեի: Իսկ ընդհանրապես երկու բան կա, իրեն դիմեք, թող եթե-ն հանի և երկու հարց է այստեղ հնչել, առաջինը, որ մեր իրականության մեջ նման արտահայտություններն անպատասխան չեն մնում և երկրորդ՝ առայժմ փակված է…»:

Տեսանյութեր

Լրահոս