Ո՞ւմ է մեղադրում էպոսագետը Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել հիվանդ մարդու ասածները, այդ թվում՝ նրանց հիվանդ ընտանիքի ասածները: Ես նրանց չեմ ճանաչում և չեմ ուզում ճանաչել: Նորմալ մարդն այդպիսի բաներ չէր գրի, նա հիվանդ մարդ է: Առողջ մարդը մահափորձ չէր կազմակերպի մարդու դեմ»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանը՝ արձագանքելով Վարդան Սեդրակյանի նոր նամակին և նամակում իր հասցեին հնչած մեղադրանքներին:
Նշենք, որ «Ժամանակի» ձեռքի տակ է հայտնվել ԱԱԾ մեկուսարանում պատիժը կրող Վարդան Սեդրակյանի նոր ու բազմաթիվ ուշագրավ մանրամասներով հերթական նամակը, որտեղ Սեդրակյանը շարունակում է պնդել, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, ինքը կապ չունի Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի հետ, և որ այն կազմակերպել է հենց Ալիկ Աբրահամյանը։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս