Մայդանը կանգնած կմնա մինչեւ ամառ. Մայդանի հանրային խորհրդի անդամ
Մայդանը կանգնած կմնա մինչեւ նոր նախագահի ընտրությունը: Այդ մասին հայտարարել է Մայդանի հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Լանովոյը Еспресо.TV-ի եթերում:
«Հուսով եմ, որ Մայդանը կշարունակի կանգնած մնալ անգամ կառավարության նշանակումից հետո: Այնտեղ քաղաքական գործիչների նկատմամբ անվստահության բարձր մակարդակ է տիրում: Քանի դեռ չի լինի նոր նախագահ, նոր խորհրդարան եւ կառավարություն, մարդիկ կկանգնեն մինչեւ ամառ»,-ասել է Լանովոյը: