Արամ Մանուկյանը Կոմիտասի պողոտայում անձամբ թռուցիկներ փակցրեց (տեսանյութ)
Այսօր երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Արաբկիր համայնքում Մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ էր բաժանում, փակցնում դրանք էլեկտրոնային սյուներին: ԱԺ ամբիոնից Մանուկյանն այսօր արդեն խոսել էր ՀԱԿ ակտիվիստների մասին, որոնց երեկ բերման էին ենթարկել թռուցիկները սյուներին փակցնելու համար, ոստիկանության հիմնավորումները, թե սյուներին թռուցիկներ փակցնել չի թույլատրվում, ՀԱԿ խմբակցության քարտուղարը որակել էր ծիծաղելի, ապա հայտարարել, թե ինքն է գնալու թռուցկներ փակցնելու: «Ես էսօր հայտարարում եմ՝ Կոմիտասում փակցնելու եմ թռուցիկներ այն տեղերում, որտեղ իբր չի կարելի, որովհետև այլ տեղ փակցնելու չկա: Թող գան ինձ բերման ենթարկեն…»,-նշել էր նա: Արամ Մանուկյանն, ինչպես և խոստացել էր, Կոմիտասի պողոտայում թռուցիկներ փակցրեց, իսկ ոստիկանները տարածքում չհայտնվեցին, որևէ արգելք, թե էլեկտրոնային սյուներին փակցնել չի կարելի, չներկայացրին, Արամ Մանուկյանին էլ, բանականաբար, բերման չենթարկեցին: