Գագիկ Ջհանգիրյան. Մեր երկրից մարդը գնում է, որովհետև սպանում են՝ սպանողին չեն դատում, խեղում են՝ խեղողին չեն պատժում

«Այսօր կարծես թե ժամանակավոր հանձաժողովների օր է հայտարարված»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ներկայացնելով Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախագիծը:

Նրա խոսքով՝ նախորդ հարցերի քննարկումն անցավ լարված մթնոլորտում, և հույս հայտնեց, որ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը չի անցնի նման մթնոլորտում: «Ես ամեն ինչ կանեմ, որ չասեք՝ ընդդիմությունը շահարկում է»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:

Նա հիշեցրեց, որ ՀԱԿ-ը նման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես էր եկել, ստացել էր իշխող մեծամասնության խոստումները, սակայն հանձնաժողովն այդպես էլ չստեղծվեց: Նա նաև հիշեցրեց, թե ԱԺ օրակարգից դուրս է մնացել «Զոհված անձանց իրավահաջորդներին փոխհատուցելու մասին» իրենց նախագիծը, որի մերժման համար, ըստ նրա՝ որպես «պատրվակ օգտագործեցին մեկ-երկու լիազորության սուբյեկտի կարծիք»: «Մենք ոչ մի քայլ չարեցինք գոնե մեր խղճի համար, հանգիստ լինելու համար, որ կարողանայինք քաղաքացիներին օգնել: Այս ընթացքում Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Տիգրան Աբգարյանի հայրը ինսուլտից մահացավ, Տիգրան Խաչատրյանի մայրն ու իր մյուս զավակը լքեցին Հայաստանը, քաղաքական ապաստան ստացան Բելգիայում, և հազարավոր մարդիկ էլ գնացին, որովհետև արդարություն չգտան մեր երկրում:

Իհարկե, կարևորը գազի գինն է, «Նաիրիտն» է, բայց, պարոն Աբրահամյան, մեր երկրից մարդը գնում է ոչ թե տնտեսական, նյութական պայմաններից դրդված, այլ՝ նրա համար, որ պաշտպանված չէ, ապահով չէ, սպանում են՝ սպանողին չեն դատում, խեղում են՝ խեղողին չեն պատժում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա շեշտեց, որ եթե այս ընթացքում իրավապահ մարմինները գործ արած լինեին սպանությունները բացահայտելու ողղությամբ, ինքը չէր բարձրացնի այս հարցը երրորդ անգամ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ հարցրեց՝ Մարտի 1-ի տասը սպանություներից այսօր քանի՞սը կարող են բացահատվել։ Ի պատասպան Գագիկ Ջհանգիրյան նշեց, թե, ըստ էության, հատուկ միջոցների կիրառմամբ երեք սպանությունները, որոնք կիրառել են ներքին զորքերի տարբեր զորամասերի զինվորականները, բացահատված են։

«Կարող ենք ասել՝ ում կրակոցից ով է մահացել։ Հատուկ միջոցների կիրառած սպանությունները ակհայատնորեն կարելի է բացահատել, ավելի բաներ չեմ կարող ասել»,- ասաց նա։

ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հարցրեց, թե Մարտի մեկի առավոտյան ոստիկանության գործողությունները որքանո՞վ էին իրավաչափ։

«Զբաղմունքի բերումով ծանոթ եմ յոթի գործին, կարող եմ ասել, որ մինչև հիմա չկա միասնական իշխանության տեսակետ, թե ինչ գործողություններ էր իրակացնում հատուկ ջոկատարայինները Մարտի մեկի լուսաբացին Ազատության հարապարակում»,- ասաց Ջհանգիրյանը և նշեց, որ ժողովուրդը քնած էր:

Տեսանյութեր

Լրահոս