Գագիկ Ծառուկյանը և Հովիկ Աբրահամյանը` իրավապահների թիրախում. «Ժողովուրդ»
Ըստ «Ժողովուրդի»՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների` ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար հարուցված քրեական գործը լուրջ ընթացք է ստացել: Մեղադրական սլաքներն ուղղվում են դեպի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և իր մերձավոր շրջապատը, որոնց անուններով տրվել են ջրօգտագործման թույլտվությունները: Վերջին օրերին «թիրախում» են հայտնվել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և նրա խնամին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որոնց պատկանող ձկնաբուծարաններում իրականացված ստուգումների արդյունքում անխնա ջրօգտագործման փաստեր են հայտնաբերվել: «Վերևից» հրահանգ կա նաև պատիժներ նշանակելու մասով: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Պարոն Ծառուկյանը որևէ բան չէր անի, որ վնասեր ՀՀ բնությունը»: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը ևս հերքեց տեղեկությունը, թե Աբրահամյանը կարող էր խախտում թույլ տալ»։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։