Բաժիններ՝

«Սինջար եզդիների ազգային միավորումը» կդիմի Ֆրենց Կալմարին և Նաիրա Զոհրաբյանին

Հայաստանում գործող «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը տևական ժամանակ է զբաղվում է Իրաքում ապրող եզդիների խնդիրներով: Կազմակերպությունն այս խնդրի վերաբերյալ բավական ակտիվ գործունեություն է ծավալել և վերջին տարիներին բազմաթիվ ցուցահանդեսներ, բողոքի ակցիաներ և այլ միջոցառումներ է կազմակերպել:

Այս խնդրի մասով կազմակերպությունը նաև համագործակցում է Հայաստանի տարբեր կազմակերպությունների և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների հետ:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մամե Ամիրյանը կարծում է, որ Հայաստանը այն երկիրն է, որի միջոցով հնարավոր կլինի բարձրաձայնել Իրաքում բնակվող եզդիների այն խնդիրները, որոնց մասին չեն կարող բարձրաձայնել հենց Իրաքում բնակվող եզդիները: Նա բարձր է գնահատում Հայաստանի որոշ քաղաքական ուժերի աջակցությունն այս հարցում.

«Ինչպես արդն տեղյակ ենք Իրաքում եզդի համայնքը բավական ծանր վիճակում է հայտնվել: Սկսված 2003 թվականից Իրաքից, ըստ պաշտոնական տվյալների հեռացել է 150 000 եզդի: Եզդիները հեռանում են, քանի որ իսլամական ուժերի կողմից բավական մեծ են ճնշումները եզդի համայնքի նկատմամբ:

Հիմա կարևոր գործընթաց է սկսվել: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի ԵԽԽՎ «Ազգային փոքրամասնությունների վիճակը Եվրոպայում» զեկույցում ներառվի նաև Իրաքի եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքները:

Իրաքի եզիների խնդիրների վերաբերյալ մենք նախապատրաստել ենք զեկույցներ, որոնցում արտացոլված է եզդի համյանքի շուրջ ստեղծված իրավաիճակը, որը առկա է Իրաքում:

Զեկույցն անգլերեն լեզվով և և ներկայացնում է եզդիների նկատմամբ կիրառված բռնություններն ու հալածանքները մինչև Սադամ Հուսեյին ռեժիմի տապալումը և այդ ռեժիմի տապալումից հետո: Ինչպես նաև առանձին ներկայացրել ենք վերջին ամսիներին ազգային հողի վրա տեղի ունեցած սպանություններն ու միջադեպերը:   Հույս ունենք, որ ներակյացված փաստերը տեղ կգտնեն ԵԽԽՎ համապատասխան զեկուցյում, ինչը եզդի համայնքի համար կարևորագույն հարց է և այն հնարավորություն կտա ևս մեկ անգամ դատարպարտել այն գործողությունները որոնք տեղի են ունենամ եզիների նկատմամբ»,- տեղեկացրեց Մամե Ամիրյանըˋ ավելացնելով, որ կազմակերպության պատրաստած զեկույցը կփոխանցի ԵԽԽՎ «Ազգային փոքրամասնությունների վիճակը Եվրոպայում» զեկույցի պատասխանատու Ֆրենց Կալմարին և ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության լրատվության կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս