Եղանակը` առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 25-ին և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-27-ին շրջանների զգալի մասում, 28-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5մ/վրկ, 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի:
Երևանում՝
Փետրվարի 25-ին և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 15.50C (1996թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -24.00C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.20C