Բաժիններ՝

Սմարթֆոնների նոր ծրագրերը կփոխարինեն լաբորատորիաներին և իսկական բժիշկներին

Մոտ ժամանակներս արդեն շուկայում կհայտնվեն բջջային հավելվածներ, որոնք կօգնեն ախտորոշել էպիլեպսիայի նոպաները եւ տեղեկատվություն ստանալ ինսուլտի ժամանակ առավել համապատասխան թերապիա կիրառելու վերաբերյալ, հաղորդում է  Medical News Today-ը:

Հավելվածների պատրաստման համար մասնագետները վերլուծել են բազմաթիվ հիվանդների տվյալները: Փորձնական կիրառման արդյունքները ցույց են տվել, որ էպիլեպսիաների նոպաներն ախտորոշող հավելվածը ճշգրիտ տեղեկություն է տվել 87% -ի դեպքում, իսկ բժիշկները`  96% -ի դեպքում: Դա հնարավորություն է տալիս հավելվածը համարել որպես լիարժեք ախտորոշիչ սարք:

Ինչ վերաբերում է երկրորդ հավելվածին, ապա այն օգնում է բժիշկներին ժամանակին եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ծանր ինսուլտ տարած անձանց: Արդյունավետ թերապիա ընտրելու համար բժիշկները երբեմն ստիպված են լինում տեղեկություններ ստանալ տարբեր մասնագետներից, ինչը բավականին մեծ ժամանակ է պահանջում, իսկ հավելվածը միավորում է  բոլոր տվյալները: Այս հավելվածը ներկայումս կլինիկական փորձարկում է անցնում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս