Մերկելը Տիմոշենկոյին կոչ է արել «աշխատել Ուկրաինայի միավորման ուղղությամբ» և բուժում է առաջարկել Գերմանիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին կոչ է արել աշխատել երկրի եւ ընդդիմության միավորման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը` վկայակոչելով գերմանական աղբյուրներին:
Մերկելը նաեւ Տիմոշենկոյին կոչ է արել հանդիպել Ուկրաինայի արեւելյան մասի բնակչության հետ: Նա նաեւ Տիմոշենկոյին առաջարկել է բուժում ստանալ Գերմանիայում: 53-ամյա Տիմոշենկոն ողնաշարի քրոնիկ հիվանդությամբ է տառապում եւ բուժման ու վերականգնման կարիք ունի:
Հաղորդվում է, որ Մերկելն ու Տիմոշենկոն պայմանավորվել են առաջիկայում հանդիպել: