Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Դիլիջանի ոլորաններում առաջացած մերկասառույցի պատճառով, BMW-ն հայտնվել է ձորում. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում, Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում Դիլիջանի ոլորանների 2-րդ հատվածում բախվել են Իջևան քաղաքի բնակիչ 54-ամյա Միշա Օհանյանի վարած ГАЗ 27 051 մակնիշի 15 ՕՕ 943 համարանիշի, Երևանի բնակիչներ 38-ամյա Սուրեն Տեր-Բալյանի Mercedes Benz մակնիշի 90 ԼՏ 070 համարանիշի և 41-ամյա Դավիթ Բրսոյանի վարած BMW մակնիշի 10 ՏP 967 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում:
Իսկ BMW-ի ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ Աստղիկ Նազարեթյանը, Արմեն Թարխանյանը, և Ռուզաննա Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս