Բաժիններ՝

Կլիչկոն ներողություն է խնդրել Մայդանից եւ բացատրել, թե ինչու է սեղմել Յանուկովիչի ձեռքը

Ուկրաինական ՈւԴԱՌ ընդդիմադիր կուսակցության առաջանորդ Վիտալի Կլիչկոն ներողություն է խնդրել Մայդանից, եթե Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի ձեռքը սեղմելով ինչ-որ մեկին վիրավորել է: Այդ մասին նա հայտարարել է Մայդանում: Նա նշել է, որ իրեն կշտամբել են` Յանուկովիչի ձեռքը սեղմելու համար, հաղորդում է  «ՈւՆԻԱՆ» գործակալությունը:

«Հավատացեք, դրանից ես ոչ մի հաճույք չստացա: Եթե ես ինչ-որ մեկին վիրավորել եմ` ներողություն եմ խնդրում, բանց ես ամեն ինչ արել եմ նրա համար, որ Ուկրաինան հաղթի: Ես անում եմ ամենը, ինչ ինձնից կախված է, որպեսզի արյուն չհեղվի, որպեսզի այդ բանդան հեռանա»,-ասել է նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728