Բաժիններ՝

«Օլիգարխ Բաղդասարովը փող չունի, որ աշխատավարձ վճարի»․ ակցիա (տեսանյութ). epress.am

epress.am-ի փոխանցմամբ՝ այսօր «Արմավիա» ավիաընկերության մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի մոտ։ Նրանք կրկին նամակներ են ներկայացրել Բաղրամյան 26՝ պահանջելով պարտավորեցնել «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին վճարել իրենց աշխատավարձերը։ Մի քանի նման ակցիա նրանք անցկացրել էին նաև անցյալ տարի։

«Մեզ ուղղակի քցում են։ Օլիգարխ Բաղդասարովը գումարներ չունի, որ մեր աշխատավարձը վճարի, թեև դատական վճիռ կա մեր օգտին։ Այն ժամանակը, որ դատարանը տվել է նրան գումարը վճարելու համար, նա բացարձակապես անտեսեց, քանի որ օլիգարխ է նա, նրան ամեն ինչ կարելի է։ Գործը հասել է Հարկադիրին (Դատական ակտերի հարկադիր կատարաման ծառայություն – խմբ․)»,- ասել է բողոքողներից Քրիստինե Մկրտչյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս