ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Ուկրաինայի դեպքերի մասին

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիզոր դեսպան Ջոն Հեֆերնը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները որակում է որպես «ողբերգական»: Այսօր լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ ԱՄՆ պետքարտւողար Ջոն Քերին, նախագահ Օբաման խիստ հայտարարություններով են հանդես եկել, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը տեղում ակտիվորեն աշխատում է այս իրավիճակից ելք գտնելու համար:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում այն, որ առաջին անգամ Բարաք Օբաման դիմեց Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի հարցով, Ջ.Հեֆերնը պատասխանեց. «Որպես ՀՀ-ում դեսպան ես կփորձեմ միայն իմ գործունեության վերաբերյալ հարցերին անդրադառնալ: Ուկրաինայում ողբերգական դեպքեր են, շատ մարդկանց ուշադրության կենտրոնում են գտնվում և մարդիկ աշխատում են այդ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս