Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը
2014 թվականի փետրվարի 21-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացված լրացուցիչ հարցադրումներ, ինչպես նաև մի շարք կազմակերպական հարցեր:
Որոշվել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ աշխատանքային հանդիպման արդյունքների հիման վրա շարունակել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի լրամշակման աշխատանքները: Հանձնաժողովը լրամշակման աշխատանքներից հետո կնախապատրաստի հայեցակարգի վերջնական տարբերակը և կհարապարակի այն:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հրապարակումից հետո մարտ-ապրիլ ամիսներին կանցկացվեն հանրային քննարկումներ, որի վերաբերյալ Հանձնաժողովը կհրապարակի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն