Խոշոր չափով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Ա. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Ըստ քաղաքացի Ա. Գ.-ի հաղորդման` ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) հարկադիր կատարողը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից 2008-2009թթ. ընթացքում մաս-մաս հափշտակել է խոշոր չափի գումար:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս