Ավելի ակտուալ թեմաների պատճառով օրինագծի քննարկումը հետաձգվեց

Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ՝ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լևոն Զուրաբյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը: Սակայն օրինագծի քննարկումը ՀԱԿ պատգամավորի հորդորով մեկ տարով հետաձգվեց, որովհետև Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ իրենք այս պահին ավելի կարևոր գործով են զբաղված, ուստի ցանկանում են հետաձգել օրինագծի քննարկումը: «Հեղինակներիս համար հիմա այլ ակտուալ թեմաներ կան, ուստի մենք ցանկանում ենք մեկ տարով հետաձգել այս նախագծի քննարկումը»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս