Բաժիններ՝

Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. փետրվարի 21-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում գործելու է երթևեկության կազմակերպման նոր կարգ:

Մասնավորապես, Արշակունյաց պողոտայից դեպի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկ ուղղությամբ կանաչ լույսի տևողությունն ավելացվելու է, իսկ Արշակունյաց պողոտայից Գ. Նժդեհի փողոցով դեպի Գ. Նժդեհի հրապարակ ուղղությամբ լուսացույցի լրացուցիչ աջ սեկցիան մշտապես միացված է լինելու տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային  ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728