Սերժ Սարգսյանը այսօր կարմիր լենտեր է կտրելու. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Այսօր Սերժ Սարգսյանն օրվա ընթացքում երկու անգամ կարմիր ժապավեն է կտրելու: Նա, նախ, մասնակցելու Է «Երևան Մոլ»-ի բացմանը, ապա հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) քրոջ hիվանդանոցի բացմանը:
Արշակունյաց փողոցում գտնվող «Երևան Մոլ»-ի բացումը հայտարարված էր փետրվարի 21 -ին, բայց կարմիր ժապավենը Սերժ Սարգսյանը, փաստորեն, 1 օր առաջ է կտրելու: Իսկ Արկադի Համբարձումյանի քրոջ հիվանդանոցը, որը գտնվում է մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ և, բնականաբար, կառուցվել է գործարար եղբոր միջոցներով նախկին «Տոչպրիբոր» գործարանի շենքի բազայի վրա, պակաս շուքով չի բացվելու:

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս