Սերժ Սարգսյանը զգուշացրել է Ծառուկյանին. «գրագետ հետ քաշվի». «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. 2013-ի նախագահական ընտրությունների շեմին Սերժ Սարգսյանը կանչել է Գագիկ Ծառուկյանին և ասել, որ ինքը դեմ չէ` կարող ես դնել թեկնածությունդ, բայց պատրաստ եղիր, որպես օլիգարխ, դիմագրվել «մրցակցությանը»: Այլ կերպ ասած` օլիգարխը չի կարող ընդդիմադիր լինել, «սաղ ձեռից կառնեմ», Քոչարյանի ասած` «կդառնա շարքային ընդդիմադիր»:
Իր ակտիվների առյուծի բաժինն արտասահման «արտահանած» Ծառուկյանի հետ, ըստ «Հրապարնակի» աղբյուրների, նման մի լիկբեզ էլ Սերժ Սարգսյանն անցկացրել է այս Ամանորի շեմին: Այս մի լիկբեզի նպատակն էլ մարտնչող օլիգարխին եղել է զգուշացումը` «տակից» չօժանդակել սպասվող թանկացումների դեմ բողոքողներին, նրանց «չբերել» միտինգի. «գրագետ հետ քաշվի»՝ ասվել է նրան, որ հանգիստ թանկացնեն ամեն ինչ, ու իրենց օլիգարխները գերեկամուտներ ունենան:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։