Աղջիկ չի, որ սիրեմ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. ԵԿՄ համագումարին ներկայացած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, որ իրեն շուտով կփոխարինի ԵԿՄ նախագահի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: «Ես հիմարություններին չեմ պատասխանում` պաշտոնի հետ կապված»:
… Մեկ է` մարզպետի պաշտոնը, ասում են, ուր որ է` կզբաղեցնի ԵԿՄ-ի «որդին»: «Ուրեմն, իմ պաշտոնանկության հետ կապված` ընդհանրապես նմանատիպ ոչ մի խոսակցություն չկա»: Մի խոսքով, Դուք Կարենին «կոնկուրենտ» չեք համարում Ձեզ: «Կարենն իր տեղում է աշխատում, ես` իմ, ի՞նչ կոնկուրենտության մասին եք խոսում ընդհանրապես»: Չե՛ք սիրում, էլի, իրեն: «Աղջիկ չի, որ սիրեմ, իհարկե, հարգում եմ»։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս