Հնդկական դեղահաբերի անորակ լինելու հետևանքով մեծ թվով մարդիկ դարձել են ինսուլինակախյալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) ներկրած հնդկական արտադրության դեղատեսակները ոչ միայն չեն օգնում, այլև, ընդհակառակը, ծանր վիճակում են դրել շաքարային դիաբետով շատ հիվանդների։ՀՀ պոլիկլինիկաներում անվճար տրամադրվող հնդկական դեղահաբերի անորակ լինելու հետևանքով մեծ թվով մարդիկ դարձել են ինսուլինակախյալ, որոնց թիվը, ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, ավելացել է 2000-ով։
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ 2013թ. նոյեմբերի 14-ին շաքարային դիաբետով հիվանդների համաշխարհային օրվա առթիվ Մոսկվայի տանը կազմակերպված միջոցառմանը հավաքված բժիշկները նույնիսկ քննարկել են այս հարցը ու իրենց մտահոգությունն են հայտնել հնդկական դեղատեսակների վերաբերյալ։ Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին՝ ԱՆ-ից հերքեցին նշված միջոցառման ժամանակ նման հարցի քննարկումը՝ ավելացնելով, որ այդպիսի խնդիր Հայաստանում ուղղակի չկա։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։