Կիևի Արհմիությունների տան հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել. 40-50 զոհի մասին տեղեկությունները ստույգ չեն
Կիևի Արհմիությունների տանը գրանցված հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել: Այս մասին ասվում է Ազգային դիմադրության գրասենյակի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ: Նշվում է, որ հրդեհի ժամանակ զոհերի մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում:
Արհմիությունների տան հրդեհի եւ պայթյունների ժամանակ տասնյակ զոհերի մասին էր հայտարարել «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավարի տեղակալ Սերգեյ Սոբոլևը` նշելով, որ Արհմիությունների տանը փետրվարի 19-ի գիշերը ողջ-ողջ այրվել է 40-50 մարդ: