Մոսվկայում բերման է ենթարկվել մարշալ Բաղրամյանի ազգականուհին`բողոքի ակցիա իրականացնելու համար

Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր ձերբակալվել է մարշալ  Հովհաննես Բաղրամյանի ազգականուհին, ով բողոքի ակցիա է իրականացրել` իր միակ օթեւանից զրկվելու համար:

«ОВД-Инфо»-ի փոխանցմամբ` Ամրախովան ձեռնաշղթաներով իրեն գամել է Կրեմլի ցանկապատի՝ մարշալ Բաղրամյանի շիրիմի մոտ գտնվող հատվածին:

Նա իշխանություններին մեղադրում է իր բնակարանը խլելուն աջակցելու համար: Գայանե Ամրախովան փորձել է արդարությունը դատարանի միջոցով վերականգնել, սակայն դատավորները գործը չեն վերանայում: Նշվում է, որ 45-ամյա կինը 3-րդ աստիճանի քաղցկեղ ունի, երկրորդ խմբի հաշմանդամ է: Նրան տեղափոխել են ներքին գործերի բաժին: Ոստիկանները նրան զննելու համար բժիշկ են կանչել:

Տեսանյութեր

Լրահոս