ԱԳՆ մամլո խոսնակը՝ Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
– Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան։ Ո՞րն է Ձեր արձագանքը:
– Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։
Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը
բանակցություններ կվերսկսեն`վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու
համար։