«Ղալաթ են անում». արդարադատության նախարարը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին
168.am-ը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրրքվեց, թե ինչպե՞ս է վերջինս վերաբերվում ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: «Ղալաթ են անում»,-հեգնեց նախարարը և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։ Նշենք, որ ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն և ԲՀԿ խմբակցությունները քննարկում են կառավարությանն անվստահությունն հայտնելու հարցը և այս քառօրյա նիստում այն ներկայացնելու են խորհրդարանին: