Սերժ Սարգսյանը քննադատել է Արման Մկրտումյանին. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. Օրերս կայացած Արդարադատության խորհրդի նիստին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը։ Նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը քննադատել է ԱԽ-ի և ԱԽ նախագահ Արման Մկրտումյանի գործունեությունը։ Քննադատության պատճառը, ըստ տեղեկությունների, տարեվերջին ԱԽ կողմից քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումների համապատասխան թեկնածուներ ընտրելու համար անցկացված քննություններն են եղել, որոնք աչքի չեն ընկել առանձնակի արդարությամբ և թափանցիկությամբ։
Մանրամասները՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։