Զինծառայողներ Մհեր Խլղաթյանի, Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի գործերով նշանակված ծառայողական քննություններն ավարտվել են
Նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանին ծեծի ենթարկելու, պարտադիր ժամկետային զինծառայողներ Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի՝ հիվանդության պատճառով մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննություններն ավարտվել են, զորամասերի հրամանատարները նկատողություն են ստացել, իսկ Մհեր Խլղաթյանի և Էդիկ Շահնազարյանի գործերով բժիշկներն ազատվել են աշխատանքից:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու գործով՝ նկատողություն են ստացել զորամասի հրամանատարները, իսկ բժիշկներն ազատվել են պաշտոնից, այդ թվում նաև` բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը, ով, ի դեպ, քրեական գործով ներգրավվել է նաեւ որպես մեղադրյալ։
Մանրամասներն` այստեղ