Բակո Սահակյանը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ քննարկել է բանակաշինության հարցերը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 19-ին, հանդիպում է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ