Նիկոյանները իրենց բանկային հաշիվների վրա ունեն եվրոներ ու դոլարներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. 6 ամիս ԱԺ նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը, որ հիմա հասարակ պատգամավոր է, հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել. նրա բանկային հաշվին կա 5 մլն դրամ և 69 հազար դոլար. այս մասին նշված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրում։ Ի դեպ, Նիկոյանի որդին՝ Վարդանը, որն աշխատում է վարչապետի օգնական, իր հաշվին հայտարարագրել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար և 14 հազար 560 եվրո։Նիկոյանի դուստրերը ևս իրենց հաշիվներին ունեն ամենաքիչը 10 հազար դոլար կամ եվրո,- գրում է «Ժողովուրդ» թերթը։