Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը բրիտանական խմբի անդամներին ներկայացրել է ՀՀ անվտանգության քաղաքականությունը

Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունեց Միջխորհրդարանական միության բրիտական խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական ռազմական համագործակցության և դրա ծավալների ընդլայման հարցերը:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես` Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաև հարևանների հետ փոխհարաբերությունների համատեքստում:

Հյուրերի խնդրանքով ներկայացվեց սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան և պատճառները: Արծարծվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս