Բժիշկները տասնյակ վիրավորների են տեղափոխում (լուսանկարներ)
Կիևի Անկախության մայդանը կրակների մեջ է: «Բերկուտը» Մայդանի վրա փորձում է հարձակվել Եվրոպական հրապարակի կողմից: Կիևի Արհմիությունների տունը տարհանվել է: Շտապ օգնության մեքենաները չեն հասցնում ծանր վիրավորների հոսքին օգնություն ցուցաբերել: Այս մասին հաղորդել է լրագրող Օքսանա Դենիսովան: «Արհմիության շենքի ետնամասի վրաններն այրվում են… բժիշկները տասնյակ վիրավորների են տեղափոխում… Շտապ օգնության մեքենաների մեջ են տեղավորում ծանր վիրավորներին… բժիշները խոսում են հրազենային վնասվածքների մասին»,-հաղորդել է ակտիվիստուհին: