«Բերկուտը» փորձում է հարձակվել Եվրոպական հրապարակի կողմից
Ավարտվել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ԱՄՆ փոխնախագահ Զոզեֆ Բայդենի միջև բանակցությունները: Այդ մասին հաղորդել են LB.ua սեփական աղբյուրները: Դեռևս, սակայն, վերջնականապես հայտնի չեն, թե ինչով են ավարտվել բանակցությունները: Իսկ ըստ censor.net.ua լրատվամիջոցի` «Բերկուտն» այս պահին փորձում է հարձակվել Անկախության մայդանի վրա Եվրոպական հրապարակի կողմից: Որոշ լրատվամիջոցներ և քաղաքացիներ հայտնել են, որ Կիևի պրովայդերներն առանց զգուշացման անջատել են 5-րդ հեռուստաալիքի հեռարձակումները: