Բաժիններ՝

Արտակարգ և ողբերգական դեպք Լոռու մարզում. փրկարարները փլատակի տակից դուրս են բերել ՌԴ քաղաքացու դին. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` փետրվարի 18-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական ծառայություն, որ Շիրակամուտ գյուղում փլուզվել է սեփական տուն և կան կասկածներ, որ տան տերը մնացել է փլատակների տակ:

Գյուղ ժամանած Լոռու մարզի փրկարարական վարչության ծառայողները, գյուղի 22-րդ փողոցի վերջնամասում գտնվող փլուզված անասնագոմ շինության տակից դուրս են բերել տանտիրոջ 83-ամյա Թոռուն Դարբինյանի դին: Մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս