Թմրամոլները բուժման նոր տարբերակի կանցնեն (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. ԱՆ նախաձեռնությամբ և վերահսկողությամբ թմրամոլները բուժման նոր տարբերակի կանցնեն: Երևանից և Վանաձորից հետո մեթադոնային բուժման եղանակը ներդրվել է Շիրակի մարզում: Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ծրագրում ընդգրկված քաղաքացիները յուրաքանչյուր օր կստատան իրենց չափաբաժինը, այն կխմեն բժշկի ներկայությամբ և դուրս կգան կենտրոնից: Բուժման այս տարբերակն ամբուլատոր է և երկարաժամկետ: