Բաժիններ՝

85 տարեկան հասակում վախճանվել է անվանի նկարիչ Ստեփան Մինասյանը

Կյանքի 85-րդ տարում վախճանվել է անվանի նկարիչ Ստեփան Մինասյանը: Նկարիչը օրեր առաջ ընկնելու հետևանքով ստացել էր գլխուղեղի վնասվածք, որը հանգեցրել է հեմատոմայի: Ս. Մինասյանը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 15-ին:

1943-1950 թվականներին սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, գեղանկարչության բաժնում, այնուհետև 1950-1957 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտում:

1957թ. Երիտասարդության և ուսանողության հանրապետական 1-ին ցուցահանդես Հայաստանի Նկարիչի տանը, 1959թ. խմբակային ցուցահանդես Կիրովականի քիմիական կոմբինատի մշակույթի պալատում, Կիրովական, 1960թ. անհատական ցուցահանդես Կիրովականի քիմիական կոմբինատի մշակույթի պալատում, Կիրովական, 1962թ. «Հայ դպրության առաջին էջը» մրցանակաբաշխություն Հայաստանի Նկարչի տանը, Երևան, 1962թ. հովվի տոնին նվիրված ցուցահանդես Մարտունու մշակույթի պալատում, Մարտունի, 1966թ. անհատական ցուցահանդես Լուսավորության աշխատողների տանը, Երևան, 1972թ. հանրապետական ցուցահանդես Հայաստանի Նկարչի տանը, Երևան, 1974թ. անհատական ցուցահանդես Կեմերովոյի գործարանում, Կեմերովո, 1975թ. հանրապետական ցուցահանդես Հայաստանի Նկարչի տանը, Երևան, 1976թ. Ցուցահանդես-վաճառք Լոս-Անջելեսում, ԱՄՆ, 1983-2009թթ. մասնակցություն Հայաստանի Նկարիչների Միությունում կազմակերպված ցուցահանդեսներին:

Ս. Մինասյանի աշխատանքները գտնվում են տարբեր դպրոցներում, պատկերասրահներում, անհատական հավաքածուներում, Էջմիածին եկեղեցու թանգարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս