Ավտովթար` Ալավերդի քաղաքում. կան վիրավորներ. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Սանահին-Սարահարթ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչներ, 56-ամյա Վաչագան Ջուլհակյանի վարած Opel Astra մակնիշի 33 VS 310 համարանիշի և 50-ամյա Հայկ Մինասյանի վարած Mercedes մակնիշի 35 ՍD 638 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վ. Ջուլհակյանը, նրա ուղևոր՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի բնակիչ, 55-ամյա Գագիկ Շավինյանը և Mercedes-ի ուղևոր՝ Սանահին-Սարահարթի բնակիչ, 18-ամյա Գառնիկ Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Մանրաամսներն` այստեղ