Բաժիններ՝

Ոչ մի լուր Մամիկոն Խոջոյանի մասին

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ  Կամո  Չոբանյանն   ասել է, որ համագյուղացի Մամիկոն Խոջոյանի մասին ոչ մի  տեղեկություն  չկա:  Գյուղապետի խոսքերով՝ ինքը այդ հարցով մշտապես կապի մեջ  է Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի Հայաստանի ներկայացուցչության աշխատակիցների մասին, ովքեր եւս  Մամիկոնի մասին նոր տեղեկություններ չունեն:  Ըստ գյուղապետի`  Մամիկոնի հարազատները Կարմիր Խաչի միջոցով նամակ են ուղարկել նրան, սակայն Մամիկոնը ֆիզիկական վիճակի պատճառով  ի վիճակի չէ  անձամբ պատասխան նամակ գրելու: Կամո Չոբանյանը հայտնել է, որ  Վերին Կարմիրաղբյուրում ապրում են Մամիկոնի տղան եւ հարսը, նրանք զբաղվում են հողագործությամբ: Հիշեցնենք, որ 1937թ. ծնված Մամիկոն Խոջոյանը 2013թ. հունվարի 28-ին հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Մամիկոնը տառապում է ծերունական պսիխոզ հիվանդությամբ, սակայն որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ: Ադրբեջանի քարոզչամեքենան ծեր, հիվանդ մարդուն ներկայացնում է  որպես հայ դիվերսանտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս