Բաժիններ՝

Գերմանացի եպիսկոպոսը նստավայր է կառուցել` բազմազավակ ընտանիքների համար նախատեսված միջոցներով

Եկեղեցական հանձնաժողովը բացահայտել է գերմանացի կաթոլիկ եպիսկոպոս Ֆրանց Պետեր Տեբարտց վան Էլստայի չարաշահումները: Վերջինս բարեգործական հիմնադրամի միջոցները չարաշահել է, իսկ բազմազավակ ընտանիքների համար նախատեսված միջոցներն օգտագործել է անձնական նպատակների համար:

Sueddeutsche Zeitung-ի փոխանցմամբ` միլիոնավոր եվրոներ են ծախսվել նրա նստավայրի կառուցման համար, որոնք հափշտակվել են  աղքատ եւ բազմազավակ ընտանքիների օգնության Սուրբ Գեորգ հիմնադրամից: Ներկայումս նստավայրը գնահատավում է 40  մլն եվրո: Եպիսկոպոսը նաեւ իրեն աննախադեպ շքեղություններ է թույլ տվել, մասնավորապես 350 հազար եվրո ծախսել է միայն նախասրահի կահույքի, 15  հազար եվրո` լոգարանի համար:

Անձամբ եպիսկոպոսը  կարծում է, որ առանձնապես մեծ սխալ թույլ չի տվել,  եւ հրաժարական տալ չի պատրաստվում: Նրա ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս