Ստատուս-քվո` հանուն Ռուսաստանի
«Ժողովրդավարության, Անվտանգության և Զարգացման հայկական կենտրոնի» փորձագետ, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին անդամ Մուշեղ Մկրտչյանը համարում է, որ Ղարաբաղյան հարցում ոչ պատերազմ, ոչ խաղաղության վիճակի և հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության հարցում առավելապես շահագրգռված է Ռուսաստանը: 168.am-ի հետ զրույցում փորձագետը դա բացատրել է այսպես. «Առաջարկում եմ մի պահ ենթադրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են ԼՂ խնդիրը, Թուրքիան էլ բացել է սահմանը։ Այդ դեպքում ի՞նչ գործ կունենա ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում, այն էլ` ՀՀ հարկատուների հաշվին։ Ուրեմն ո՞ւմ է ձեռնտու լարվածության պահպանումն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: