Մանրամասներ Արմավիրի ողբերգությունից. Մարդ ու կին հարսանիքում են եղել, վերադառնալիս տաքսու վարորդին ասել է՝ մեզ իջեցրու գերեզմանոցում. news.am
NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրում տեղի ունեցած ողբերգությունից:
Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը կայքի թղթակցի հետ զրույցում ասել է , որ 38-ամյա Արթուր Սարխոշյանը, ով եղբոր գերեզմանի մոտ սպանել էր կնոջը՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանին, այնուհետեւ փորձել ինքնասպան լինել, ունի 4 երեխա: Փոքրը 1,5 տարեկան է:
Ինքնասպանության փորձ կատարած տղամարդու եղբայրը տարիներ առաջ խեղդվել է հարեւան գյուղի լճում լողալուց, նրա երեք երեխաները եւս Արթուր Սարխոշյանի եւ կնոջ՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի խնամքին էին:
Գյուղապետն ասել է, որ ընտանիքը ապրում էր ծանր սոցիալական պայմաններում, հոր եւ մոր հետ: Արթուր Սարխոշյանը չէր աշխատում, հարսանիքներին, ծնունդներին երգում եւ նվագում էր: Նա գրանցված է հոգեբուժարանում, եւ գյուղապետի փոխանցմամբ՝ վերջերս նրան ուղարկել էին բուժվելու:
Իսկ թե ինչպես է եղել դեպքը, Ռաֆիկ Մարգարյանն ասաց, որ «մարդ ու կնիկ հարսանիքում են եղել, այնտեղից տաքսիով եկել են, վարորդին ասել է մեզ իջեցրու գերեզմանոցում, հետո կգաս կբերես»:
Մանրամասներն` այստեղ