Բաժիններ՝

Հայկական և իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդիպելու են

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 17-20-ը Թեհրանում  մասնակցելու է իրանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական լրատվամիջոցների համատեղ հանդիպմանը:

Հանդիպմանր մասնակցելու են  նաև հայաստանյան մի շարք առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ։

ՀՌԱՀ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են հանդիպումներ Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարության, հեռուստաընկերությունների տնօրենների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելություն Սպահան քաղաք:

Այցը միտված է ամրապնդելու երկու երկրների համանման կառույցների միջև հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ: Հանդիպումների ընթացքում  քննարկվելու են  կառույցների համագործակցության հետ կապված հարցեր:

Կողմերի միջև  քննարկվելու և ստորագրվելու է փոխրնբռնման հուշագիր՝ լրատվամիջոցների փոխշահավետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728