Երաժիշտ ամուսինը, Արմավիր գյուղում սպանել է իր կնոջն ու փորձել ինքնասպան լինել. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում, Արամվիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագել են, որ «աջ քունքագագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ 38-ամյա Արթուր Սարխոշյանը:
Իսկ ժամը 23:55-ի սահմաններում «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի Արմավիրի գյուղի բնակչուհի 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանը, ով հիանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ըստ աղբյուրի` Ա. Սարխոշյանը իր հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, քարով հարվածներ է հասցրել կնոջ գլխին, այնուհետև իր մոտ եղած շեղբով կտրել կնոջ պարանոցի հատվածը:
Այդ ամենից հետո, նա ինքնասպան լինելու նպատակով, նույն շեղբով վնասել է իր պարանոցը և ստորին վերջույթները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: