«Անելու ենք հնարավորինը` հայաստանցիներին պաշտպանելու ԲՀԿ-ական նենգ դրսևորումներից». «ՄԻ-96» վարչություն
ՀԱԿ քաղխորհուրդ՝ «ՄԻ-96» վարչությունը (ղեկավար Ռուբեն Թորոսյան) հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ համագումարը ոգևորել է Առաջին նախագահի կուսակիցներին, ստիպված ենք նորից հիշեցնել, որ Հայաստանի հասարակաքաղաքական կյանքում ՀԱԿ-ը որևէ դրական ակնկալիք չի ունեցել և չունի «ավազակաիշխանության» երկրորդ կես՝ ԲՀԿ-ից։
Այդ կապակցությամբ, մեկ անգամ ևս հորդորում ենք որոշ ԶԼՄ-ների տարբերակել ՀԱԿ-ը ՀԱԿԿ-ից։ Մենք պատասխանատվություն չենք կրում այն հարցերում, որ «ավազակաիշխանությունը» ոտնահարելով ՀՀ օրենսդրության պահանջները՝
1. մեր անվանումը նվիրել է «ՀԱԿԿ» խմբավորմանը,
2.ԱԺ մեր խմբակցությունն իր ֆինանսական միջոցներով հանձնել է ՀԱԿԿ-ին,
3.չի դադարեցնում գոյություն չունեցող երկու կուսակցությունների ԱԺ չորս «պատգամավորների» լիազորությունները։
Բարեբախտաբար, մեր երկրում կան օրենքներ, որոնց պահանջների իմացությունը և կատարումը պարտադիր են բոլորի համար։ Հայտարարում ենք նաև, որ անելու ենք հնարավորինը հայաստանցիներին պաշտպանելու ԲՀԿ-ական նենգ դրսևորումներից»։