Ես 8-9 տարի է՝ դուրս եմ եկել ԵԿՄ-ից. Սասուն Միքայելյանը չի ցանկանում գնահատական տալ մականունավորների ԵԿՄ-ական դառնալուն. News.am
«Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը չի ցանկանում գնահատական տալ ԵԿՄ վարչության նոր կազմին, որտեղ ընդգրկվել են մի շարք մականունավոր անձինք, հաղորդում է News.am-ը:
«Դա իմ գնահատականը չէ, ժողովուրդը պետք է գնահատական տա: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում: Ես 8-9 տարի է՝ դուրս եմ եկել ԵԿՄ-ից, չեմ ուզում պատճառաբանեմ, թե ինչու, ես իմ գաղափարով դուրս եմ եկել, որովհետեւ գտել եմ, որ ես այնտեղ անելիք չունեմ: Հարցը ուրիշ տեղ ուղղեք, ես ԵԿՄ անդամ չեմ»,- ասել է Սասուն Միքայելյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: