Բակո Սահակյանը պարգևատրել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության մի շարք աշխատողների
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 14-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Նախագահ Սահակյանը ԼՂՀ քաղծառայության խորհրդի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել գերատեսչության մի խումբ աշխատակիցների:
Այնուհետեւ երկրի ղեկավարն ընդունել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը, քննարկվել են Արցախում այս ոլորտի զարգացմանը եւ հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ