Ջեյմս Ուորլիքի գրառումը և ԼՂՀ արտգործնախարարության պատասխանը

ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հերթական անգամ անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին: Այս անգամ Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հարցին անդրադարձել է մեկ այլ երկարաձգվող հիմնահարցի` Կիպրոսի թուրք-հունական հակամարտության համատեքստում:

Նշենք, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիասը և Թուրքական Կիպրոսի չճանաչված հանրապետության ղեկավար Դերվիշ Էրողլուն հանդիպել են երկու օր առաջ` փետրվարի 11-ին, Նիկոսիայում` հայտարարելով Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բանակցությունների նոր փուլ սկսելու մասին:

«Կիպրոսի հունական և թուրքական հատվածները հայտարարել են, որ սկսելու են լիարժեք բանակցություններ` հակամարտության կարգավորման համար: Ինչո ՞ւ նույնը չի կարող լինել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում»,- գրել է Ջեյմս Ուորլիքը:
ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունն արդեն պատասխանել է ամերիկացի համանախագահին` կրկին Twitter-ում:

«Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վերականգնել լիարժեք բանակցությունները` Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»,- նշված է ԼՂՀ արտգործնախարարության միկրոբլոգում:

Warlick_Karabakh

 

Տեսանյութեր

Լրահոս