Աշոտյանը դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել երկու բուհ դարձնել քաղաքական խուլիգանների որջ. Փաշինյան

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այսօրվա հայտարարություններին. «Արմեն Աշոտյանը այն մարդը չէ՛, ով կարող է դատել ինչի առիթ ունեմ եւ ինչի առիթ՝ ոչ:  Բայց որպես ԱԺ պատգամավոր հավաստիացնում եմ՝ նա դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել Երեւանի տնտեսագիտական համալսարանն ու Գյուղատնտեսական համալսարանը դարձնել քաղաքական (հանրապետական) խուլիգանների որջ:  Իսկ Մարտի 1-ի թեմայով մենք դեռ խոսակցություն կունենանք իր նախկին եւ ներկա բոսերի հետ»:

Նշենք, որ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի`  2014թ-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում  անցկացնելու նախաձեռնությանը,  Ա. Աշոտյանը հայտարարել էր. «Ողջունում եմ Նիկոլի մոտեցումը, որովհետև ինքն ունի նման առիթ նման բան անելու, ինչը, օրինակ, չունի Լևոն Զուրաբյանը՝ գիշերելու մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հրապարակում, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը. Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորը Լևոնի նման այդ գիշերը դիմավորեին՝ ամեն մարդ իր տանը»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս