Բաժիններ՝

«Ростелеком»-ը` Հայաստանի չորրորդ բջջային օպերատո՞ր

Ռուսաստանյան «Ростелеком» եւ «Tele2» ընկերություններն օրերս համատեղ ձեռնարկություն են ստեղծել, որն աշխատելու է «Tele2» բրենդի ներքո:

Նոր ընկերությունը  կսպասարկի ընդհանուր առմամբ Ռուսաստանի 60  տարածաշրջան` ունենալով 38 մլն բաժանորդ: Հետագայում նա իր ցանցը կապահովի երկրի բոլոր 83 տարածաշրջաններում, ինչպես նաեւ մուտք կունենա դեպի  մոսկովյան հաճախություններ:

Բաժանորդների թվով « Tele2»-ը Ռուսաստանի չորրորդ օպերատորն է:  Հայտնի է, որ «Ростелеком» -ի հայաստանյան մասնաճյուղը նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի «դուստր ձեռնարկություններից» մեկն է: Ակնպես որ, «Ростелеком» -ի տակ կարելի է հասկանալ նաեւ Երեւանի նախկին քաղաքապետին, գրում է nyut.am-ը: Վկայակոչելով իր աղբյուրներին` պարբերականը գրում է, որ մոտ ապագայում Կարեն Կարապետյանն ու «Ростелеком»-ի երեւանյան «դուստրը» կդառնան Հայաստանի չորրորդ բջջային օպերատորը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս