Վարդան Օսկանյանը՝ ՄՄ-ին միանալու որոշման մասին. Միգուցե ճի՞շտ որոշում է, բայց մի հատ քնարկեինք, մի հատ դրա մասին իմանայինք

«Ոչ մեկ այս ժողովրդին պատասխան չի տալիս, թե այս երկիրը ո՞ւ է գնում: Մաքսային միությանն անդամակցության որոշումը Հայաստանի համար գոյատևման որոշում է, ժողովուրդ: Մենք արթնացանք, առավոտ դրա մասին իմացանք, միգուցե ճի՞շտ որոշում է, բայց մի հատ քնարկեինք, մի հատ դրա մասին իմանայինք: Սա ռեֆերենդումի խնդիր է: Ես չեմ ասում՝ ճիշտ է, սխալ է, բայց գոյատևման խնդիր է մեզ համար, բայց մենք գնացինք ուղղակի հոսանքին տրվեցինք»,- այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ  արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս